13.09.2016|
10:14
Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: